ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Անհասկանալի էյֆորիա

Անհասկանալի էյֆորիա
11.11.2022 | 07:32

Խերսոնի անկմամբ մի ուրախանալ են ուրախացել հայաստանյան անուղեղները, այդպես էլ չհասկանալով, որ աշխարհակործան պատերազմն ավելի ու ավելի է մոտենում մեր տանը, որի պարագայում Արցախյան 44-օրյան կարող է մանկական խաղ թվալ։


Աշխարհաքաղաքական խոշոր վերաձևումների մեջ Խերսոնի անկումով ամերիկյան հաջորդ թիրախն Իրանն է դառնալու, այն Իրանը, որի համար հայաստանյան հարավի սահմանային հնարավոր փոփոխությունները «կարմիր գիծ» էին հայտարարված։
Ընկալենք, թե ոչ, Խերսոնի անկումը դառնում է շատ ավելի խոշոր ծավալներով բռնկվելիք պատերազմի սկիզբ, որից Հայաստանը միայն ու միայն ոտքի կոխան է դառնալու։ Մինչդեռ, մեր տնաբույծ քաղաքագետները հայտնվել են անհասկանալի էյֆորիայի մեջ։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 26093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ